Լուրեր

Նիկոլը ԱԺ֊ում ժամերով խոսեց ու ոչ մի բանակցային տեքստ չհրապարակեց․ Հենրիխ Դանիելյան

18.04.2023

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է․

«Օրեր առաջ Նիկոլը մեծ֊մեծ խոսում էր, որ Սերժ Սարգսյանը բանակցել է Արցախը հանձնելու համար, բայց Սերժ Սարգսյանը պահանջեց հրապարակել այդ փաստաթուղթը։ 

 
Այսօր, Նիկոլը ԱԺ֊ում ժամերով խոսեց ու  ոչ մի բանակցային տեքստ չհրապարակեց` շատ լավ հասկանալով, որ, եթե բանակցային տեքստերը հրապարակի` իր դավաճանությունն ու Արցախը հանձնելու նախաձեռնությունը դառնալու է էլ ավելի ակնհայտ։ 
 
Նիկոլը կրկին ասում է, որ իրենք ավելի շատ զենք են գնել, քան նախկին իշխանությունը, բայց չգիտես ինչու չի հրապարակում տվյալներ։ Հենց ինքն էր ասում, որ Ադրբեջանի վերահսկողության տակ են թողել 4,5֊5 մլրդ֊ի զենք, իսկ որտեղի՞ց այդքան փող, եթե 300֊400 մլն. են ծախսել այդ զենքերի վրա. ձեռք են բերել 4 «ՍՈւ 30ՍՄ» կործանիչներ առանց հրթիռների և հին, ոչ պիտանի «ՕՍԱ ԱԿՄ»֊ներ»։

← Վերադառնալ ցուցակին