Լուրեր

Ի՞նչ կասեր ընդդիմադիր Փաշինյանը վարչապետ Փաշինյանին, Շարմազանով

18.04.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ,դու էիր 2018-ի մայիսին Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողների հարցերի հայտարարում էիր.«Ինչու՞ է Ձեզ թվում, որ Արցախը գերտերություն չէ»։

 
Դա դու ես ասել, Նիկոլ Փաշինյան։
 
Դրանով ի լուր աշխարհի եւ ողջ հայության նշել,որ Սերժ Սարգսյանը քեզ ժառանգություն է թողել քո իսկ ձեւակերպմամբ «գերտերություն» Արցախ։
Նույն ասուլիսի ժամանակ դու նշել ես.«Մենք որեւէ փոխզիջման չենք գնա մինչեւ Ադրբեջանը չճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Ճանաչե՞լ է Ադրբեջանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքը, որ Արցախը հանձնում ես Ալիեւին։
 
Բա դու քեզ ուժեղ տղու տեղ էիր դրել ու նույնիսկ փոխզիջմանն էլ էիր դեմ, բա այսօր ինչու՞ ես ԱԺ ամբիոնից Ալիեւից ավելի լավ հիմնավորում, որ Արցախն Ադրբեջան է։
Քո իսկ ձեւակերպմամբ գերտերություն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողն ի՞նչ է,Նիկոլ։
 
Արցախի հարցում 2018-ին փոխզիջումների դեմ արտահայտվողն ու այսօր Արցախն Ալիեւին զիջողն ի՞նչ է,Նիկոլ։
Դու ասա…քաղաքական հետերա՞, շարքային ժուլի՞կ, դավաճա՞ն, թուրքի սպասավո՞ր,թե՞…դու ասա:
 
Ի՞նչ կասեր ընդդիմադիր Փաշինյանը վարչապետ Փաշինյանին, որը գերտերություն Արցախն հանձնում է Ադրբեջանին ու փոխզիջումների դեմ լինելով ոչ միայն զիջումների,այլ ազգային կապիտուլյացիայի ու նվաստացման ճանապարհն ընտրեց՝ երազելով 29.8 հազար քառ.կմ մասին»։

← Վերադառնալ ցուցակին