Լուրեր

Կալանավորման մեջ պահելով Խաչատուրովին` խաղից հանել, լռեցնել, պայքարից հետ պահել չի ստացվի․ Տիգրան Աբրահամյան

17.04.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն մեկ ամիս է, ինչ կալանավորված է: Բացի այն հանգամանքից, որ գործն է ակնհայտ կարված, ապօրինի է նաև նրա կալանավորումը:

 
Իշխանությունը մեկ հարցում հետևողական է` համակարգը լցնելու այնպիսի դեմքերով, ովքեր առանց երկար մտածելու, վերևից իջնող, քաղաքական որոշումներ կկայացնեն` անկախ այն հանգամանքից, թե դա ինչ գին կունենա համակարգի ու երկրի համար:
 
Կալանավորման մեջ պահելով Խաչատուրովին` խաղից հանել, լռեցնել, պայքարից հետ պահել չի ստացվի, նա ու իր ընտանիքը վաղուց են ապացուցել, որ ունեն հստակ սկզբունքներ ու հենց դրանով են առաջնորդվում:
Այսօր միայն իշխանության համար է պայքարը հանուն իշխելու ու դրանից բխող հնարավորություններից օգտվելու համար և նրանք դժվար էլ գիտակցեն, որ երկրում կան ուժեր, խմբեր, գործիչներ կամ պարզապես անհատներ, որոնց համար հայրենիքը, ազգային արժեքները թանկ են ամեն տեսակի պաշտոնից ու իշխանությունից»:

← Վերադառնալ ցուցակին