Լուրեր

Արամն իր արարքով փորձեց հային վերադարձնել իր արժանապատվությունը. Մարգարիտ Եսայան

15.04.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքան իր էջում գրել է.

«Արամ Նիկոլյանին անձամբ չեմ ճանաչում, լսել էի նրա մասին, եւ, անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ նա  այսպիսի քայլ կանի․․․

Արամն   իր արարքով  փորձեց հային վերադարձնել իր արժանապատվությունը, ազգային  դիմագիծը, այո, հային ցեղասպանող, ցեղասպանել երազով, հայի  հայրենիք,  հայկական պետության սուվերեն տարածք ներխուժած եւ , դեռ ներխուժող  թշնամուն   ցույց տվեց, որ, որքան էլ այսօր  մեր երկրում իշխանությունը զավթված է թուրքի կոշիկը լիզողներով, որքան էլ  քպական խունտան թրքահաճո ռեւերանսների մեջ է  հայի արժանապատվության, որդիների, հայրենիքի հաշվին,  դեռ չի նշանակում որ հայ ժողովուրդը համակերպվել է այս ամենին․․.

Հայի   ազգային արժանապատվությունը կամաց-կամաց վերընձյուղվում է եւ, այո, այս կարգի  դեպքերը կշատանան ու կայծից կբռնկվի բոցը ու երկիրը կազատարգրվի ներսից, ապա նաեւ դրսից․․․

Սրան պետք է հավատալ ու գործել։Որքան շատ մարդ հավատա եւ որքան շատ մարդ  գործի,  այնքան շուտ ու արագ մենք  կուղղենք մեր ազգի ողնաշարը եւ   կշնչենք․․Արամին այս պահին ազատ արձակեցին․․Շնորհակալություն ասացինք նրան , ոստիկանության մոտ հավաքվածներս․․Սեղմեցինք Արամի հոր ձեռքը եւ ասացինք՝ շնորհակալություն այսպիսի զավակ ունենալու համար․․․

 
Հ․Գ․ Մեկ բան ակնհայտ պետք է լինի,  սա իրավական հարց չի կարելի դիտարկել, սա   ազգային արժանապատվության հարց է ՝ հային ցեղասպանողի դրոշը չպետք  է լինի  Հայաստանում․․․» :

← Վերադառնալ ցուցակին