Լուրեր
Մի հատ էլ զանգի Ալիեւին «դոլոժիտ» արա Նիկոլ, որ Արամ Նիկոլյանի դեմ քրեական վարույթ ես նախաձեռնել. Շարմազանով
15.04.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայի վրա թքելու համար քրեական վարույթ չեն նախաձեռնում, բայց հայի տունը քանդող ադրբեջանցու դրոշը վառելու համար ըստ փաստաբանի՝ նախաձեռնում են ։
Մի հատ էլ զանգի Ալիեւին «դոլոժիտ» արա Նիկոլ, որ Արամ Նիկոլյանի դեմ քրեական վարույթ ես նախաձեռնել։
Դուք ո՞նց եք հանգիստ խղճով քնելու։
Հ.Գ. Հանրային ճնշման արդյունքում Արամ Նիկոլյանի դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվել։
Նման ինֆորմացիա փոխանցել է նրա փաստաբանը» ։