Լուրեր
Դիվանագիտության և լրագրության բաժինների առաջին միասնական դասը` Աննա Մկրտչյանի հետ
15.04.2023

Դիվանագիտության և լրագրության բաժինների առաջին միասնական դասը` Աննա Մկրտչյանի հետ։
Իրավունքի տեսակների, հիմնական հատկանիշների, իրավական կառուցակարգերի, իրավական համակարգի հիերարխիայի և շատ այլ թեմաների մասին դիվանագիտության և լրագրության բաժինների ուսանողների համար դասախոսել է ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Դասախոսության ընթացքում ԱԺ պատգամավորը հասանելի և բովանդակային ինֆորմացիա է տրամադրել իշխանությունների բաժանման սկզբունքի, օրենսդիր, գործադիր, դատական մարմինների ֆունկցիաների, դատական ատյանների վերադաս և ստորադաս օղակների, արդարադատությամբ զբաղվող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգի առանձնահատկությունների ու իրավունքի հետ կապված շատ այլ մանրամասների մասին։
Դասի վերջում Աննա Մկրտչյանը պատասխանել է ուսանողների թեմատիկ հարցերին, քննարկել խնդրահարույց իրավական հարցեր, դատական պրոցեսներ և իրավիճակներ։