Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա խոսքից հետո տարատեսակ հրահանգավորված խոսիչները լալկվել են. Կարեն Ավագյան

14.04.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա խոսքից հետո տարատեսակ հրահանգավորված խոսիչները լալկվել են: 

 
Միանգամից ուզում եմ կանխատեսում անել:  Ոչ էլ հրապարակելու են Նախագահի պահանջած փաստաթղթերը,  որովհետև  սրանց խոսույթը  կառուցված է բացառապես ստի վրա: Ավելին, դրանք անգամ երես չեն ունենա ասել`  էդ միլիարդավոր զենքերը Հայաստանի զինանոցից հանձնված թուրքին ով էր բերել Հայաստան: Երբեք չեն խոստովանի, որ դրանք մինչև 18-ի իշխանազավթումը Հայաստանի համալրված, ուժեղ ու մարտունակ բանակինն էր, ձեռքբերումը` գերագույն հրամանատարից մինչև զինվոր: 
 
Այս առիթն էլ եմ օգտագործելու ու ասելու, որ նախագահը փողոցում, մարդաշատ վայրում կանգնած հանգիստ զրուցում էր, իսկ աղետաբերը `ամբողջ պետական անվտանգային ապարատը պարալիզացրել է հանուն երկու քայլ այս կամ այն կողմ անելու: 
 
Հ.Գ. Հայաստանի այսօրվա իրավիճակն արդյունքն է նրա, որ ինքնահռչակը մնաց կոորդինատոր, անգամ փորձ չարեց դառնալ գոնե ինքնահռչակ գերագույն»:

← Վերադառնալ ցուցակին