Լուրեր

Շարունակ կրկնելու է «նախկիններն են մեղավոր» ապուշ թեզը և քայլ առ քայլ կործանելու է երկիրը. Արտակ Զաքարյան

14.04.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում: Ակնհայտ է, որ իրավիճակը սադրել ու մարտական գործողություն են սկսել ադրբեջանցիները, որը դադարեցրել են մեր ԶՈւ արձակած կրակի ճնշման ներքո: 

Իսկ որտեղի՞ց(ո՞ւմ կողմից և հրահանգով) է եղել առաջին դիպուկահար կրակոցը: Արտատարածաշրջանային ո՞ր կենտրոնն է ցանկացել օգտագործել Ադրբեջանին և կողմերին տանել նոր պատերազմի, որն անշուշտ ընդլայնվելու և ներքաշելու էր ամբողջ տարածաշրջանը: Եվ ո՞ր կենտրոնի միջամտության արդյունքում է դադարեցվել դիրքային մարտերը:
 
Տարածաշրջանային զարգացումների հակիրճ վերլուծությունից հասկանալի է լինում, թե ու՞մ է ձեռնտու նոր լայնածաված պատերազմն ու նոր ճակատի բացումը: Սա էլ Նիկոլի դավադիր քաղաքականության հերթական հետևանքները: Սրա մասին ենք անընդհատ բարձրաձայնում: Սա է նշանակում նոր էսկալացիայի վտանգ: 
Նիկոլի իշխանությունը պահելը մեր ժողովրդի վրա արյուն ու մահեր է արժենում: Նիկոլի շնորհիվ, մենք անընդհատ պատերազմների ու կորուստների ցիկլի մեջ ենք մտել, որն իրականացվում է բացառապես ուրիշների շահերից ելնելով: 
 
Հ.Գ.
Շատ փակագծեր չբացեմ, որովհետև Նիկոլի ընտրազանգվածը միևնույն է չի հասկանալու: Շարունակ կրկնելու է «նախկիններն են մեղավոր» ապուշ թեզը և քայլ առ քայլ կործանելու է երկիրը»:

← Վերադառնալ ցուցակին