Լուրեր
Սերժի օրոք բերված բազմամիլիարդանոց զենքը պատերազմի արդյունքում նվիրեց Ալիեւին. Աշոտյան
14.04.2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստացի Նիկոլն օրեր առաջ խոստովանեց, որ Սերժի օրոք բերված բազմամիլիարդանոց զենքը պատերազմի արդյունքում նվիրեց Ալիեւին։
Այն զենքը, որ Հանրապետության Հրապարակում հպարտությամբ զորահանդեսին էր ցուցադրվում, Նիկոլը դարձրեց Բաքվի խայտառակ պառադի ռազմավար»։