Լուրեր

Դու մի բանով ես հայտնի՝ հակասական սուտ հայտարարություններով. Շարմազանով

13.04.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ, Բոլթոնն օրը ցերեկով քեզ հանձնարարեց «հրաժարվել պատմական կաղապարներից», հիմա դու եկել ես նախկիններին ես մեղադրում օտարների հանձնարարություն կատարելու մեջ։

Դու ու պետական մտածողությունն այնքան կապ ունեն իրար հետ, որքան ավանակն ու գեղասահքը։
 
Դու մի բանով ես հայտնի՝ հակասական սուտ հայտարարություններով։
Ի՞նչ եկել ես իշխանության էլ «գործակալ», էլ «շպիոն», էլ «5-րդ շարասյուն»…
Անուններ տուր…
Չես տա …ինքնախոստովանական ցուցմունք վախենու՞մ ես տալ։
Դու ես Ալիեւի հետ «ուղիղ կապ» ունեցել ու «կիրթ ու կառուցողական» համարել։
 
Դու ես Թուրքիայից «դրական ազդակներ» ստացել։
Հիմա «հանձնարարականները» երեւի այդպես եք անվանում»։

← Վերադառնալ ցուցակին