Լուրեր

ՆԳՆ պարեկային ծառայողները փորձում են ռեպրեսիաների ենթարկել ընդդիմադիր հայացքներ ունեցող 18-19 տարեկան հայրենասեր ուսանողներին . Աշոտ Անդրեասյան

13.04.2023

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը էն կարգի է գահավիժել , որ ոստիկանության ՆԳՆ պարեկային ծառայողները փորձում են ռեպրեսիաների ենթարկել ընդդիմադիր հայացքներ ունեցող 18-19 տարեկան հայրենասեր ուսանողներին դավաճանական իշխանությանը քննադատելու համար, փորձում են լռեցնել և իրենց տիրույթում չգտնվող հարցեր տալ։

 
ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց կարծիքն ու քննադատությունը արտահայտելու մեջ և դա ոչ մի պարեկի ծառայողական իրավունքների և պարտականությունների մեջ չի մտնում և երբեք չի մտել։
Մեր երկրում մարդու իրավունքների ոտնահարումը դարձել է հասարակ երևույթ։
Խնդրում եմ և անկնակլում եմ իմ լավ ընկերների ՝ Ռուբեն Մելիքյանի և Աննա Մկտրչյանի օգնությունը իրավական գնահատական տալու այս աննոռմալ երևույթին»։

 

← Վերադառնալ ցուցակին