Լուրեր
Բա ո՞նց էր Մադրիդյան ակզբունքներով Արցախն անցնում Ադրբեջանին, եթե Պուտինն է ասում հակառակը. Շարմազանով
12.04.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապիտուլյանտ, դու էիր ասում 2019 -ին Արցախի խորհրդարանականների հետ հանդիպմանը, որ Պուտինը քեզ ասել է .«Նույնիսկ Ալիեւն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինի»։
Սա քո բառերն են։
Բա ո՞նց էր Մադրիդյան ակզբունքներով Արցախն անցնում Ադրբեջանին, եթե Պուտինն է ասում հակառակը։
Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի օրոք Ալիեւն է ասել՝ փակ դռների հետեւում կա մեծ ճնշում ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Գոնե ձայնդ կտրի ու մարդկանց էշի տեղ մի դիր»։