Լուրեր
Նույնիսկ ադրբեջանցիներն ու թուրքերը նախորդ տարիներին, այդպես չեն մեկնաբանել ու աղավաղել մադրիդյան սկզբունքները, ինչպես որ Նիկոլն է անում. Արտակ Զաքարյան
12.04.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նա իր կաշին փրկելու համար, մի օր էլ ԱԺ ամբիոնից փրփուրը բերանին «կբացատրի», որ Հայ ժողովուրդը եկվոր է, ու որպես «ապացույց» կասի, որ օրինակ Հայաստանի որոշ գյուղերի անվանումներն ունեն այլալեզու ծագում:
Նիկոլի նման ապազգային կերպար իրականում դժվար է պատկերացնել: Նա ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ:
Նույնիսկ ադրբեջանցիներն ու թուրքերը նախորդ տարիներին, այդպես չեն մեկնաբանել ու աղավաղել մադրիդյան սկզբունքները, ինչպես որ Նիկոլն է անում դա` հօգուտ թշնամու:
Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի բանակցային ամուր ժառանգությունը մինչև վերջ մսխողը, ԱԺ ամբիոնից, իր գործած դավադրության մեղքն ուրիշի վրա գցելու հերթական մաստերկլասսն է ցուցադրել» :