Լուրեր
ՀՀ դավադիրների խմբակն առ այսօր չի հերքել Ալիևի այն պնդումը, որ 2018թ. Հայաստանի իշխանափոխությանը Ադրբեջանը ևս մասնակցություն է ունեցել. Միքայել Գրիգորյան
11.04.2023

ՀՀԿ անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այո, Հայաստանում 2018թ. տեղի ունեցած իշխանազավթումը (ոմանք այն անվանում են հեղափոխություն) ամբողջությամբ համահունչ էր ադրբեջանա-թուրքական ի լուր աշխարհի հայտնած շահերին, հետևաբար՝ տեղին է, որ այն անվանում են ադրբեջանա-թուրքական «հեղափոխություն»:
Բացի այդ, ՀՀ դավադիրների խմբակն առ այսօր չի հերքել Ալիևի այն պնդումը, որ 2018թ. Հայաստանի իշխանափոխությանը Ադրբեջանը ևս մասնակցություն է ունեցել:
Իսկ եթե որևէ մեկը, Հայ ժողովրդի պայքարին դավաճանած խմբակին անդամակցելով` գտնում է, որ ինքը ներկայացնում է հայ ժողովրդին, ապա դա ցինիզմի ու լկտիության լավագույն դրսևերում է:
Դավաճանները երբեք չեն ներկայացրել ու չեն ներկայացնում հայ ժողովրդին»: