Լուրեր
Սրա մնալը վարչապետի դերում նոր կորուստներ է բերելու. Շարմազանով
11.04.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աստված լույսերի մեջ պահի մեր 4 նահատակների հոգիները։
Ապաքինում մեր վիրավորներին։
Ադրբեջանը ֆաշիստական պետություն է։
Ալիեւը՝ հանցագործ է։
Փաշինյանն՝ անմեղսունակ գերագույն հրամանատար,որի խոստացված խաղաղությունը վեր է ածվել զոհերի ու պատերազմի։
Սրա մնալը վարչապետի դերում նոր կորուստներ է բերելու։
Արթնացիր, հայ մարդ»։