Լուրեր
Փաստորեն, կապիտուլյանտների ՔՕ-ում չգրված հոդված կա. Արտակ Զաքարյան
11.04.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքւյան իր էջում գրել է.
«Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված քրեական վարույթը խոսում է այն մասին, որ Հայաստանում չի կարելի աջակցություն հայտնել այն մարդկանց, ովքեր ինչ-ինչ հանգամանքներում ստիպված են եղել դիմել ինքնապաշտպանության:
Փաստորեն, կապիտուլյանտների ՔՕ-ում չգրված հոդված կա « Ընդդիմադիր գործիչների կողմից ինքնապաշտպանության դիմելը, կամ ինքնապաշտպանության նպատակով որոշակի գործողություն իրականացրած անձին հրապարակային աջակցելը ենթադրում է քրեական պատասխանատվություն»:
Ջ. Օրուելը եթե իմանար, այս մասին ևս կգրեր «Անասնաֆերմա»-ում»: