Լուրեր

Նարեկին մեղսագրվող զավեշտալի հանցանքն այս խճանկարի հերթական ու զազրելի դրսեւորումն է. Աշոտյան

11.04.2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Նարեկ Սամսոնյանի հանդեպ երեկ նոր շարունակություն ստացավ այս հինգ տարիների երկրով մեկ մոլեգնող քաղաքական անընդմեջ հետապնդումների արշավը։

Ձախողված, դրսում կուռկուռի ձագ աշխատող, բայց ներսում իրենց բարդույթները խամաճիկ իրավապահ համահարգի միջոցով բավարարելու անհաջող փորձեր անող ոհմակը երկիրը վերջնականապես փլուզելուն զուգահեռ փորձում է վախի մթնոլորտն թեժացնել բոլոր պատվախնդիր եւ հայրենասեր շրջանակների նկատմամբ։
 
Միջոցների մեջ խտրականություն չեն դնում, օրենքները դարձրել են կամայական եւ ընտրովի գործողությունների պատրվակ, թքած ունեն խոսքի ազատության եւ ժողովրդավարության գահավիժման միջազգային արձանագրումների վրա։
Եւ Նարեկին մեղսագրվող զավեշտալի հանցանքն այս խճանկարի հերթական ու զազրելի դրսեւորումն է։ 
 
Ականջներիդ, կամ ըստ ճաշակի՝ այլ մարմնամասերիդ վրա պիրսինգ արեք, որ հիշեք. ձեզանից վախեցող չկա, փախչող չկա, Հայաստանի եւ Արցախի ապագան ձեր ողորմելի գոյության հետ փոխող չկա»։

← Վերադառնալ ցուցակին