Լուրեր

Այսօր մեռելոց է, բայց այս իշխանությունների համար սովորական աշխատանքային օր է. Հենրիխ Դանիելյան

10.04.2023

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր մեռելոց է, բայց այս իշխանությունների համար սովորական աշխատանքային օր է։ Այսօրվա մեռելոցը ունի հատուկ նշանակություն, որը պետք է ոչ աշխատանքային լիներ, որպեսզի մարդիկ կարողանային այցելել իրենց հարազատների շիրիմներին։ Բայց, քանի որ այս իշխանությունները սրբություն չունեն ու այսքան զոհ տալուց հետո նույնիսկ սուրբ օրերը չեն հարգում, ապա զարմանալի կլիներ, եթե սրանք գոնե գերեզմաններ այցելեին։

Հետաքրքիր է սրանք վերջին անգամ ե՞րբ են այցելել իրենց նախնիների գերեզմաններին։ Երևի տեղերն էլ չգիտեն... Երեկ, ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի մասնակցել Սուրբ Պատարագին, իսկ ամենաաբսուրդն այն է, որ երկրի դավաճան ղեկավարը «Քրիստոս հարյավ ի մեռելոց»֊ի փոխարեն իր էջում է տեղադրել երգից Հուդայի հատվածը։ Դավաճանը ընդունում է, որ դավաճան է, մեր օրերի Հուդան, որ դավաճանեց իր ժողովրդին, որ կարողացավ հազարավորների մահվան պատճառ դառնալ` առանց խղճի խայթ զգալու, որ կարողանում է խաբել ժողովրդին` պատրաստելով ցեղասպանության»։

← Վերադառնալ ցուցակին