Լուրեր

«Արցախը եղել է Հայաստանի անկախության ոգեղեն շարժիչ ուժն ու խթանը». Գալուստ Սահակյանը կդառնար 75 տարեկան

10.04.2023

 Պետական, քաղաքական գործիչ, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանն ապրիլի 8-ին կդառնար 75 տարեկան:

Գալուստ Սահակյանը ծնվել է Երևանում,  1971 թ.-ին ավարտել  Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Քաղաքական և հասարակական գործունեությամբ զբաղվել է 1992-1996 թթ.-ից՝ դառնալով  Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա՝ առաջին տեղակալ։

 

1995-2013 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ տարբեր հանձնաժողովների անդամ, 2007թ.՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար։ 2014թ. ապրիլի 29-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ Սահակյանը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։

Հարազատները, ընկերներն ու գործընկերները Գալուստ Սահակյանին հիշում են պետության հոգսերով ապրող, պետականամետ գործչի, որն իր երկարամյա աշխատանքով ծառայել է հայրենիքին, հիշում են՝ որպես բարի ու համբերատար մարդու, որի կենսուրախությունն ու հումորը վարակիչ էր:

Քաղաքական գործիչը համոզված էր. «Անվտանգությունն ու խաղաղությունը սահմանից սկսվելով` ձևավորվում են նաև հենց երկրի ներսում` հասարակական ու քաղաքական դաշտում, սոցիալական, տնտեսական ու քաղաքական խնդիրների ողջամիտ լուծմամբ, հայրենիքի գաղափարի համահայկական ընկալմամբ, սփյուռքին՝ հայրենիքի գորովանքով ու հոգատարությամբ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` հայկական երկրորդ պետությանը, այդ ամենից բացի, նաև անվտանգության երաշխավորի վստահությամբ վերաբերվելով, առավել ևս, որ Արցախը եղել է Հայաստանի անկախության ոգեղեն շարժիչ ուժն ու խթանը»:

Հանրապետական գործիչը Հայաստանի անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումը բանակն էր համարում, նա պարբերաբար լինում էր դիրքերում, զրուցում զինվորների ու սպաների հետ:

Գալուստ Սահակյանը մահացել է 2022 թվականի դեկտեմբեր 18-ին, 74 տարեկան հասակում:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

168.am

← Վերադառնալ ցուցակին