Լուրեր

Երիտասարդական մշակութային ծրագրի շրջանակներում ՀՀԿ ԵԿ անդամները այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան

08.04.2023

 Երիտասարդական մշակութային ծրագրի շրջանակներում ՀՀԿ ԵԿ անդամները այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան, որն այսօր դարձել է Երևանի յուրօրինակ այցեքարտը՝ Երևանի քաղաքապետարանի հետ կազմելով մեկ միասնական ճարտարապետական համալիր։ Հայաստանի մայրաքաղաքի հետ մեր պատմամշակութային ծանոթությունների շարքը հենց այստեղից էլ սկսեցինք։

Երիտասարդները շրջեցին երեք գիտացուցադրական սրահներում, որտեղ հարուստ պատմամշակութային արժեքներով ներկայացվում է Երևանի պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Հետաքրքրությամբ դիտեցին հին Երևանի մանրակերտի 3D ձևաչափով անիմացիան, որը ծանոթացնում է այցելուներին 17֊19 րդ. դդ Երևանի պատմությանը։

Առանձնահատուկ ուշադրության արժանացան նաև քաղաքի պատմության տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող բացառիկ փաստաթղթեր ու լուսանկարներ, 19 -րդ դարին բնորոշ կենցաղային իրեր, տարազ, գորգեր, մակետներ։


Տաթև Թադևոսյան, Հենրիխ Դանիելյան և 105 ուրիշներ-ը

 

← Վերադառնալ ցուցակին