Լուրեր
Դիվանագիտության ուսանողների համար դասախոսել է Տիգրան Աբրահամյանը
07.04.2023

Ո՞ր քաղաքական հայտարարություններից, պաշտոնական կամ բանակցային պայմանավորվածություններից հետո է սկսվում լարվել սահմանային իրավիճակը։
Ի՞նչ քաղաքական իրավիճակներում են սկսվում առաջ գալ թշնամու սահմանները։
Ի՞նչ նշանակություն ունի գաղափարական ամուր հիմքը զորքի մարտունակության և պետության ռազմական կայունության համար։
Այս և այլ թմաների մասին Դիվանագիտության ուսանողների համար դասախոսեց Տիգրան Աբրահամյանը։
Դասախոսության ընթացքում խոսվեց հերոսական դրվագների վրա պետության քարոզչական կենտրոնացումից, գերիների իրավունքներից, երկարաժամկետ անվտանգային համակարգերից և այլ կարևոր թեմաներից։
Տիգրան Աբրահամյանը կարևորեց պատերազմող երկրի Ռազմական հաջողությունները, տնտեսության ամրությունը, գաղափարական կայունությունը որպես բանակցությունների ռեսուրս և բանակցային բարենպաստ պայմանների հիմք։
"Պետուական համակարգի արդյունավետությունը երևում է ճգնաժամային իրավիճակներում". նշեց պարոն Աբրահամյանը։
Դասախոսությունը ամփոփվեց հարց-պատասխան ֆորմատի քննարկումներով և մտքերի փոխանակությամբ։