Լուրեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը
07.04.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը։
Նիստի ավարտից հետո բանախոսությունների շարքի շրջանակներում անմիջական զրույց է կազմակերպվել Սամվել Ֆարմանյանի հետ` հայ-թուրքական գործընթացի թեմայով։
Վերջինս ներկայացրել է կարգավորման նախապատմությունը, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի դրսևորումները, դրվագներ ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմից։
Հանդիպման ավարտին Սամվել Ֆարմանյանը պատասխանել է ներկաների հարցերին:
Հ․Գ․ Հիշեցնենք, որ արտաքին քաղաքական թեմաներով բանախոսությունների շարքը շարունակական է։