Լուրեր
Ահա մանրամասն տվյալները արդեն այս ոհմակի ձախողված ցուցանիշներից. Աշոտյան
06.04.2023
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդարադատության նախարարությունը սին հպարտությամբ երեկ հաղորդում էր, որ «առաջընթացով պայմանավորված Հայաստանը վերջապես դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ․ գնահատումների արդյունքներով»։
Նախարարությունը տպավորություն էր փորձում ստեղծել, որ նախկինները իբր անբավարար էին, իսկ ներկաները` բավարար:
Նախարարությունը սակայն «համեստաբար» լռում է, որ միայն 2016 թ. փետրվարի 25-ից մինչև 2017 թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր 18 հանձնարարականից 5-ը ԳՐԵԿՈ-ն գնահատել էր բավարար կամ բավարար կերպով, 12 հանձնարարական` մասամբ իրականացված և միայն մեկը` չկատարված (xvi):
Ահա մանրամասն տվյալները արդեն այս ոհմակի ձախողված ցուցանիշներից։
2019 թ.
բավարար կամ բավարար կերպով - v, vi, x, xii, xiii, xiv և xvii, մասամբ - i-iv, vii-ix, xi, xv, xvi եւ xviii
2021 թ.
բավարար կամ բավարար կերպով - v, vi, x, xii, xiii, xiv և xvii, մասամբ - i-iv, vii-ix, xi, xv, xvi և xviii
2023 թ.
բավարար կամ բավարար կերպով - v, vi, x, xii, xiii, xiv, xv, xvii և xviii, մասամբ - i-iv, vii-ix, xi և xvi
Այսպիսով, ԳՐԵԿՈ-ի զեկույցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018-ից hետո Հայաստանի իշխանությունները մի շարք հանձնարարականների իրականացման ուղղությամբ գործադրում էին անբավարար ջանքեր։
2019 թվականին GRECO-ի զեկույցրով առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով Հայաստանը դասվել էր "ընդհանուր անբավարար" երկրների շարքում, ինչը չէր եղել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին:
Արդյունքում, տարբեր ուղղություններով առ այսօր առկա են կիսատ լուծումներ և լուրջ թերացումներ, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի մասին իշխանությունների բարձրագոչ հայտարարությունների և այդ ուղղությամբ արված իրական քայլերի անհամարժեքությունը»։