Լուրեր

Տարածաշրջանում եփվում է նոր ռազմական էսկալացիա. Արտակ Զաքարյան

03.04.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Լրանում է Արցախի տոտալ շրջափակման 113-րդ օրը: Թշնամին հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևելք մխրճվում է Հայաստանի սուվերեն տարածքներ և առաջ շարժվելով դիրքավորվում է: Զուգահեռաբար` տարածաշրջանում եփվում է նոր ռազմական էսկալացիա:

Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դավադրության նոր ռեկորդ սահմանել և Արցախի ճակատագիրը վերջնականապես հանձնել Ադրբեջանին: Մենք կանգնած ենք նաև պետականության կորստի առջև: Մեր ժողովրդի զգալի հատվածը լավ չի գիտակցում իրավիճակի լրջությունը: 

Այս ամենից ուշադրությունը շեղելու համար ՔՊ դավադիր խմբակը իբրև թե իր նկատմամբ հորինովի սադրանքներ է փնտրում: Փաստացի` իրենց հերթական դավադրությունը ծածկող «վարագույրի» կտորներն են հավաքում»:

← Վերադառնալ ցուցակին