Լուրեր

Նիկոլիզմը հայ տեսակի ու գենի թիվ մեկ թշնամին է. Արտակ Զաքարյան

02.04.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը  մեր ժողովրդի` առայժմ վերջին հաղթանակն է:  Նոր հաղթանակներ կրկին լինելու են, բայց մինչ այդ մենք պետք է այլ հարցերում հաղթանակներ ու ձեռքբերումներ ունենանք`

 
1. Ներքաղաքական դաշտում տարատեսակ դավաճանների իշխանությունից ազատվելով ու ստրկամտությունը մերժելով:
2. Արցախի մնացյալ մասի և Հայաստանի անվտանգությունն անխոցելի դարձնելով:
3. Տնտեսության մեջ առաջանցիկ աճով, արտադրական նոր հզորություններ և շուկաներ ստեղծելով:
 
4. Ազգային դաստիարակությամբ ու ազգային ավանդական արժեքներն ամրապնդելով:
5. Կրթական համակարգն ու բովանդակությունը որակապես փոխելով:
6. Բարձր տեխնոլոգիական զարգացվածությամբ, հագեցվածությամբ ու հմտություններով նոր որակի Զինուժ և պաշտպանական համակարգ ստեղծելով:
7. Գիտա-տեխնիկական նվաճումներով:
8. Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական բռունցք ձևավորելով:
9. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի արժևորմամբ ու քրիստոնեական հավատքի ուժը վերականգնելով:
10. Իրական արժեքների ու փոխադարձ հարգանքի վրա հենված ժողովրդավարությամբ:
11. Ամուր և անսասան ընտանիքների վրա կառուցված հասարակություն ձևավորելով:
 
12. Ազգային արժանապատվության ու սեփական պետության անփոխարինելիության գիտակցումով:
13. Հայրենադարձությամբ ժողովրդագրական պատկերը փոխելով:
14. Սոցիալական արդարությամբ, միմյանց նկատմամբ սոցիալական պատասխանատվությամբ և պետական հոգածությամբ:
15. Կեղծիքը, սուտը, փարիսեցիությունը մերժող տեղեկատվական ու քաղաքացիական նորմերով:
16. Զգայուն և ամուր անվտանգային հիմքեր ունեցող պետական ինստիտուտներով:
17. Օտարածին և խորթ «արժեքների» քարոզչության նկատմամբ անհանդուրժողականությամբ:
 
18. Պետական և քաղաքական կառավարման համակարգերի գաղափարական ինքնամաքրմամբ ու պրոֆեսիոնալիզմի կանոնների պահպանմամբ:
19. Հանրային առողջությունն ու երիտասարդների վարքը աղավաղող, վնասակար սովորույթներն ու անթույլատրելի երևույթներն արմատախիլ անելով:
20. Մեր Հայրենիքը, Պետությունն ու Միմյանց սիրելով:
Այս ամենը լինելու են մեր նոր հաղթանակների գրավականն ու պետականության հավերժության երաշխիքները: Աշխարհում հայ տեսակին կրկին հարգելու և գնահատելու են: 
 
Հ.Գ.
Նիկոլիզմը հայ տեսակի ու գենի թիվ մեկ թշնամին է: Նիկոլիզմով ոչ մի հաղթանակ չի լինելու, այլ միայն պարտություն, կորուստ, ավեր և պառակտում»:

← Վերադառնալ ցուցակին