Լուրեր
7 տարի առաջ այս օրը Ադրբեջանն Արցախի դեմ սկսեց լայնածավալ պատերազմ. Արտակ Զաքարյան
02.04.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«7 տարի առաջ այս օրը Ադրբեջանն Արցախի դեմ սկսեց լայնածավալ պատերազմ:
Ալիևի այս հայտարարությունը 2016թ. ապրիլյան պատերազմում Հայաստանի ռազմա-քաղաքական ու դիվանագիտական հաղթանակի կարևոր հետևանքներից մեկն էր:
Այսօր Նիկոլը սարսափում է նույնիսկ միջազգայնորեն ճանաչված «ինքնորոշման իրավունք» եզրույթի մասին խոսել: Որովհետև 2020թ. 44-օրյա պատերազմում միտումնավոր պարտվել է, իսկ հետո` միտումնավոր ձախողել իրավիճակը քաղաքականապես մեղմելու բոլոր հնարավորությունները:
Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում»: