Լուրեր

Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մեկ Ալիեւն է խոսել, մեկ Հակոբյան Աննան. Աշոտյան

02.04.2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մեկ Ալիեւն է խոսել, մեկ Հակոբյան Աննան։

Սրանք Ալիեւի հետ բոլոր հարցերում են գործում սինքրոն, համաձայնեցված եւ ծրագրային։
Հայկական բանակը վարկաբեկելու, հայ ազգից «վախկոտի» կերպ կերտելու, հայ ժողովրդին նսեմացնելու, ազգային արժանապատվությունը ոչնչացնելու եւ պատերազմի զոհերի մեղքը իրենց վրայից մաքրելու կեղտոտ եւ անբարո փորձեր։
Հա, այս սքրինները մտցրեք նաեւ Նիկոլի հատուկ կարիքների բավարարման եւ անձնական օգտագործման դեսպանի աչքը, ով ճամարտակում էր, թե «ընդդիմությունն ադրբեջանական քարոզչական թեզեր է շրջանառում»։ Թող մի քիչ ավել մռմռա»։

 

← Վերադառնալ ցուցակին