Լուրեր
Հուսամ իշխանափոխությունից հետո ՔՊ-ի սիրելիներիդ հետ միասին կմաքրեք Հայաստանը ձեր ներկայությունից. Տիգրան Վարդանյան
01.04.2023
![](http://www.hhk.am/files/n_pics/25304_s.jpg)
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այ քո նման ոչ մի բանները ծախեցին էս երկիրը: Ձեր արած հեղափոխությունը` հակահայկական շարժումը, հանգեցրեց նրան, որ մինչ օրս Հայ ազգը քաղում է դրա պտուղները: Ես բոլորին չեմ մեղադրում 2018-ին փողոցում լինելու համար, բայց մեղադրում եմ նրանց (քեզ), ովքեր մինչ օրս ոչխարի նման կանգնած են մի չմարդու կողքին, ով հազարավոր տղերքի է սպանում մինչ օրս, ով Արցախն է հանձնել, իսկ հիմա էլ Ալիևի տակ պառկած Հայաստանն ա հանձնում: Մի չմարդու կողքին ես կանգնած, այ տղա, ում ապիկար կառավարման պատճառով 10.000-ից ավել հայ մահացավ կորոնավիրուսից: Ու դու հիմա կանգնած հաթաթա ես տալի՞ս: Կյանքիդ սև էջերը կմաքրագրեմ դեմքիդ, այ վառված թատրոնի դերասան: Ես մեղադրում եմ նրանց, ովքեր հանուն լայքի ռեխները լայն բացած ժպտում էին, երբ այլոց տան դիմաց պսակ ու սև լենտ էին կախում:
Մեղադրում եմ նրանց, ովքեր մինչ օրս քո նման ապրում են կիսաբաց լուսամուտների Հայաստանում ու լռում են: Այ քո նմաններն են, որ մի քանի հատ տոմսի խաթր պատրաստ են լռել ու աչք փակել էն այլանդակությունների վրա, որ տեղի է ունենում մեր երկրում: Այ, դու ու քո նմանները խորը մտածեք, որովհետև գաղափարը ծախել եք ու դարձել եք թուրքի աղանդի հետևորդ:
Անձնականիդ դեռ չեմ անդրադառնում, որովհետև կարմիր գիծ եմ պահում, բայց ստեղ էնտեղ, երբ խոսում ես, ապա հիշի, որ պատերն էլ ականջներ ունեն:
Հուսամ իշխանափոխությունից հետո ՔՊ-ի սիրելիներիդ հետ միասին կմաքրեք Հայաստանը ձեր ներկայությունից: Այլապես դալանները կան ու կան...»:
![Возможно, это изображение 2 человека, люди стоят и текст](https://scontent.fevn7-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/339263081_168404946093440_3615099377368428106_n.jpg?stp=cp6_dst-jpg&_nc_cat=103&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=Dvx7BYgzdF0AX_1Bwnz&_nc_ht=scontent.fevn7-1.fna&oh=00_AfC5Vqnk4ffUKYJv3hz7eZ90gAUdYzMsgtSRKS2bFCYTdQ&oe=642CC156)