Լուրեր
ՀՀԿ ԵԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կազմակերպում է «Քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ» թեմայով ինտերակտիվ դասընթաց
01.04.2023

Կարևորելով շարունակական կրթությունը իբրև մրցակցային և կայուն զարգացման նախադրյալ, ՀՀԿ ԵԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կազմակերպում է «Քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ» թեմայով ինտերակտիվ դասընթաց։
Մասնակցության հայտը բաց է բոլոր նրանց համար, ովքեր՝
նոր են սկսում իրենց քաղաքական կարիերան,
ցանկանում են խորացնել իրենց քաղաքական գիտելիքները,
ցանկանում են ընդլայնել քաղաքական կապերի շրջանակը։
Դասընթացը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը 19:00-ին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունում։
Դասընթացը կանցկացնի քաղաքագետ, «Լույս» հիմնադրամի փորձագետ՝ Լուսինե Նիկողոսյանը։
Դասընթացի մասնակցության հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ +37496550116: