Լուրեր
Մենք ինչի՞ համար ենք նրանց պահում պաշտոններում. Արտակ Զաքարյան
31.03.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ու՞մ անվտանգության, տարածքային ամբողջականության և պետական սահմանի անձեռնմխելիության «տանձին» են պետք Պնախարարի պաշտոնը զբաղեցնողն ու նրա տեղակալները, եթե թշնամին պետք է որոշի թե ե՞րբ, ինչպե՞ս և ինչքա՞ն տարածք պետք է վերցնի Հայաստանից:
Մենք ինչի՞ համար ենք նրանց պահում պաշտոններում ու հսկայական միջոցներ մսխում աշխատավարձերի, պարգևավճարների ու հարյուր տեսակ պահպանման ծախսերի վրա:
Տեսնես գոնե գիտակցու՞մ են, թե ընդհանրապես ինչ է նշանակում պաշտպանություն»: