Լուրեր
Զանգվածային ֆիզիկական բռնությունը ԱԺ-ում կիրառած եւ անպատիժ մնացած ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է. Աշոտյան
31.03.2023
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսուքյան իր էջում գրել է.
«Մհերին անձամբ չեմ ճանաչում։ Բայց զանգվածային ֆիզիկական բռնությունը ԱԺ-ում կիրառած եւ անպատիժ մնացած ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է։
Իսհ ԱԺ-ում ծառայություն իրականացնող իրավապահների կրկնակի ստանդարտների պահվածքը ծառայամտության եւ օրենքի ընտրողական կիրառման ամենացցուն դրսեւորումներից է։
Որքան հասկացա անկողմնակալ լրահոսից Վարդանյանն ինքն է սադրել է միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը։
Վստահ եմ, որ թե ԱԺ-ի քաղաքական մեծամասնության բիոզանգվածը, թե նրանց սպասարկող իրավապահները փորձելու են ծածկադմփոց անել իրականությունը, դրա փոխարեն բեմադրելով այլ շոուներ եւ ջանք չղնայելով շեղել հայ հասարակության ուշադրությունը Սյունիքում եւ Արցախում տեղի ունեցող հերթական դավաճանական զարգացումներից։
Իսկ «բռնեք գողին» գոռացող իրական գողերի համապարփակ պատիժը Աստծո, օրենքների եւ մարդկանց կողմից դեռ առջեւում է»։