Լուրեր

Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ. Տիգրան Աբրահամյան

30.03.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ:

 
Փորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել:
Ըստ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունների, դեռ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբերին փոփոխության ենթարկվեց ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի այն հատվածը, որն անցնում էր Բերձոր քաղաքով և Աղավնոյով:
Նախատեսված էր, որ շրջանցիկ ճանապարհը դրանից հետո դեպի ՀՀ պետք է մուտք գործեր ոչ թե Տեղ գյուղով, այլ Կոռնիձորով, սակայն ՀՀ իշխանությունը ճանապարհի այդ հատվածը չէր կառուցել և Արցախին փաստի առաջ կանգնեցնել:
Ավելի ուշ, ՌԴ միջնորդությամբ, Ադրբեջանը մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ժամանակ սահմանեց, որպեսզի ՀՀ-ն ճանապարհը կառուցի` մինչև այդ 4.7 կմ-ոց ժամանակավոր ճանապարհ կառուցելով, որը կրկին ՀՀ մուտք ապահովում էր Տեղ գյուղով` շրջանցելով Բերձորն ու Աղավնոն:
Այս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով, այսինքն` միջանցքն ու նրա տրամաբանության 5կմ-ոց բուֆերային գոտին Տեղ գյուղից տեղափոխվում են դեպի Կոռնիձոր:
Ադրբեջանն այս պահին տեղակայման, դիրքավորման աշխատանքներ է իրականացնում Տեղ գյուղի այն 5 կմ-ոց հատվածում, որտեղ նախկինում ներկայություն չուներ, որովհետև այն 5կմ-ոց միջանցքի հատված էր:
 
Ո՞րն է ՀՀ խնդիրը:
ՀՀ իշխանությունը պայմանավորվածություն ունենալով կամ նվազագույնը տեղյակ լինելով ՀՀ-ն Արցախին կապող երթուղու փոփոխության ժամկետից, ժամանակին բանակը կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը չի տեղակայել այդ հատվածում:
Ադրբեջանն օգտվելով հնարավորությունից, եկել է և դիրքավորվել է բարենպաստ բարձունքներում, հատվածներում` հենց սահմանագծին, իսկ ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով ՀՀ դիրքապահները հետագայում ստիպված կտեղակայվեն մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում, իսկ ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային, տարածություն կձևավորվի»:

← Վերադառնալ ցուցակին