Լուրեր

Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր երկրների կողմից ընկալվում է որպես դավաճան. Հենրիխ Դանիելյան

30.03.2023

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր երկրների կողմից  ընկալվում է որպես դավաճան։ Այն, որ Հայաստանում նա հարգանք չի վայելում` ակնհայտ է, բայց որ հարգանք չի վայելում նաև միջազգային հանրության շրջանակում` արդեն փաստ է։ 

Ժողովրդավարության երկրորդ ֆորումի եզրափակիչ մասում, քաղաքակիրթ աշխարհը չդատապարտեց Ադրբեջանին` ՀՀ տարածքներն օկուպացնելու համար։ 
Արևմուտքում տեր փնտրող Նիկոլի հետ հաշվի չեն նստում, որովհետև Նիկոլը շարունակ նոր տիրոջ փնտրտուքների մեջ է և ամեն պահ կարող է բոլորին դավաճանել։ 
 
Նիկոլի` դավաճանի հոգեբանությանը ծանոթ են ամբողջ աշխարհում, իսկ ո՞վ կցանկանա օգնել մեկին, ով ամեն պահ կարող է դավաճանել իրեն. կարծում եմ ոչ ոք։ 
Ադրբեջանը շարունակելու է իր հայասպան քաղաքականությունը, քանի դեռ Հայաստանն ունի թույլ, թշնամու կոշիկները լիզող, արևմուտքի կողմից անտեսված, դավաճան ղեկավար։ 
Նիկոլի նման դավաճանի պատճառով Ադրբեջանը ոչ միայն չի բացում Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, այլև շարժվելով առաջ` օկուպացնում է նոր տարածքներ։ 
 
Կեցցե՜ «թավշյա» հեղափոխությունը» ։

← Վերադառնալ ցուցակին