Լուրեր
Երբ ասում են, որ 30 տարի զենք չենք ունեցել` հիշում եմ, թե ինչպես էր Ալիևը 2016թ. աշնանը Բաքվում հայտարարում, որ իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը
29.03.2023
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
‹‹Երբ Խաչատուր Սուքիասյանն ու այլ ՔՊ-ականներ խոսում են, որ 30 տարի զենք չենք ունեցել, հիշում եմ Բաքվի զորահանդեսը, որտեղ տևական ժամանակ ցուցադրում էին իրենց ձեռքում հայտնված, իսկ ավելի կոնկրետ վերը նշվածների իշխանության կողմից նվիրված ու հանձնված հայկական զենք-զինամթերքը:
Երբ ասում են, որ զենք չենք ունեցել` հիշում եմ Անկախության 25 ամյակին նվիրված մեր զորահանդեսը, Սերժ Սարգսյանի հպարտ կեցվածքը, Իսկանդերը, մյուս զինատեսակներն ու տղերքին...
Երբ ասում են, որ զենք չենք ունեցել, որպեսզի պաշտպանենք Արցախն ու Հայաստանը` հիշում եմ բոլոր ընկած տղաներին, ովքեր զենքն իրենց ձեռքին` մեր Հայրենիքը պաշտպանելիս զոհվեցին, դառնալով Հավերժի Բանակի զինվորներ:
Երբ ասում են, որ զենք չենք ունեցել` հիշում եմ Քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռազմաքաղաքական խուճապը, երբ ՌԴ ԳՇ-ի միջոցով խնդրում էին, որպեսզի պատերազմը դադարեցվի: Հիշում եմ նույն ապրիլյանի ժամանակ ոչնչացված ադրբեջանական ամենաէլիտար ստորաբաժանումը` Յաշմայի բրիգադը:
Երբ ասում են, որ 30 տարի զենք չենք ունեցել` հիշում եմ, թե ինչպես էր Ալիևը 2016թ. աշնանը Բաքվում հայտարարում, որ իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
Երբ ասում են, որ զենք չենք ունեցել` հիշում եմ, թե ինչպես էին 44 օր շարունակ մարտնչում մեր զինվորներն ու սպաները:
Երբ ասում են, որ 30 տարի զենք չենք ունեցել հիշում եմ ՀՀ ԶՈւ-ի ռազմական ձեռքբերումներն ու նոր ռազմակական գնումների պլանը, որը Նիկոլն ու իր եթիմների կույտը փոխեցին:
Եվ այսպես ես կարող եմ անդադար գրել ու փաստերով›› :