Լուրեր
«Ժողովրդավարության բաստիոնից» դարձավ իշխանական հոլիկ. Կարեն Ավագյան
29.03.2023
							ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Ժողովրդավարության բաստիոնից» դարձավ իշխանական հոլիկ
Ժողովրդավարական թարմ «ձեռքբերումը», որը  գրանցել են Հայաստանի կառավարիչները:
Միջազգային հերթական կազմակերպությունը (Amnesty International), որը չի կարողացել ուղղակի չարձանագրել իրավունքների ոլորտում առկա հայաստանյան քաոսը: 
Արտահայտման ազատության սահմանափակումներ, ժողովրդի դեմ կիրառված նռնակներ ու խլացուցիչներ, անհամաչափ ձերբակալություններ, իշխանությունների կողմից հարյուրավոր անձանց վիրավորելու դեպքեր: Սրանց հետևել է զրո պատասխանատվություն իշխանության ներկայացուցիչների համար: 
Դե  պատկերացրեք, թե ինչպիսի անհավասարության ու իրավունքների խախտումների միջավայրում է հիմա գոյակցում հայ հասարակությունը: 
Իշխանությունների կողմից իրավունքների ոտնահարումները կանխելուն ուղղված տոտալ անգործությունը վկայում է` քաղաքացիների իրավունքների ոտնահարումները չեն դադարելու»:
