Լուրեր
Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Տիգրան Աբրահամյան
28.03.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեծ հաշվով, որն է՞ ադրբեջանական գործողությունների նպատակը` օղակն Արցախի շուրջ այնքան սեղմել, որի պայմաններում Ադրբեջանի ակնկալած պահանջների բավարարումը հաշված օրերի հարց դառնա:
Կանխարգելման, զսպման, հավասարակշռման գործիքների ճիշտ կիրառմամբ պետք է թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանն իր պլանավորած ճանապարհային քարտեզը կյանքի կոչի, որովհետև վերջնափուլում այլընտրանք չի լինելու:
Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել, հակառակ դեպքում հետագայի համար դիմադրության ռեսուրսներն ամբողջությամբ կփոշիացվեն»: