Լուրեր

Այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է. նա կդառնար 73 տարեկան

28.03.2023

 Այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է. նա կդառնար 73 տարեկան:

 
Աշոտ Նավասարդյանը խորհրդային իշխանությունների կողմից երեք անգամ դատապարտվել է ազատազրկման՝ շուրջ 12 տարի անցկացնելով բանտերում եւ ճամբարներում։
Մասնակցել է Հայաստանի  սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրության համար մղված մարտերին`  Երասխավանից մինչեւ Մարտակերտ,  Քելբաջար, Լաչին, Շուշի եւ այլն: Պարգեւատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով։ Եղել է ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր։
 
Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը` Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ, 1990թ. ապրիլի 2-ին Երեւանում գումարած ժողովում հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը դարձավ ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը:
 
 

← Վերադառնալ ցուցակին