Լուրեր

Արդեն 2 օր է ադրբեջանցիներն ակտիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտից Շուշիի ու նրա հարակից տեղանքում. Տիգրան Աբրահամյան

27.03.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանն այսօր ևս փորձել է դիրքային բարելավումների գնալ շփման գծի Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հատվածում, ինչն ըստ ՊԲ-ի կանխվել է:

 
Արդեն 2 օր է ադրբեջանցիներն ակտիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտից Շուշիի ու նրա հարակից տեղանքում և այնտեղից դեպի Լիսագոր հատված:
 
Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը դիրքային ենթակառուցվածքներ է ստեղծում այնպիսի հատվածներում, որ 5 կմ-ոց միջանցքային տրամաբանության մեջ է:
Սա զուտ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի խախտման արձանագրում չէ, խնդիրը շատ ավելի մեծ է, երբ դիտարկում ես ադրբեջանական լկտիության ու անպատժելիության համատեքստում:
 
Բոլորս արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, սակայն խնդիրն այն է, որ յուրաքանչյուր միջադեպ, ահաբեկչություն, հարձակում նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար»:

← Վերադառնալ ցուցակին