Լուրեր
Վերջին մեկ ամսվա իրադարձությունները ցույց էին տալիս, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է նախաձեռնելու. Տիգրան Աբրահամյան
26.03.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանցիները զբաղեցրած բարձունքում ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ինչն ակնհայտորեն նշանակում է, որ հորդոր/կոչերի վրա թքած ունեն:
Ինչպես և սպասելի էր, այս գործողությունից առաջ Ադրբեջանը նախ քաղաքական-տեղեկատվական նախապատրաստում արեց` իր առաջխաղացումը փորձելով ընկալելի դարձնել միջազգային խաղացողների համար:
Վերջին մեկ ամսվա իրադարձությունները ցույց էին տալիս, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է նախաձեռնելու, սակայն դրանք ժամանակին չվերլուծվեցին, խոցելի ուղղությունները չֆիքսվեցին, ըստ այդմ` անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չարվեցին:
Ադրբեջանն Արցախի շուրջ օղակը սեղմելու օպերացիայի շրջանակներում, շարունակում է վերահսկողությունն Արցախի կրիտիկական օբյեկտների և ենթակառուցվածքների նկատմամբ` աստիճանաբար փակելով սնուցման ուղիները» :