Լուրեր

Առանց էս ծաղրածուների տղերքը կհաղթեն եւ ֆուտբոլի եւ կռվի դաշտում. Մարգարիտ Եսայան

25.03.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքան իր էջում գրել է.

«Առանց էս ծաղրածուների տղերքը կհաղթեն եւ ֆուտբոլի եւ կռվի դաշտում

 
Բուրսայում ականատես եմ եղել Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային խաղին, նախագահ  Սերժ  Սարգսյանի հետ մենք, մի խումբ լրագրողներս գնացինք Բուրսա, Թուրքիայի նախագահ Գլուլլը  դիմավորեց եւ շատ հարգալից մեծարեց ՀՀ նախագահին եւ պատվիրակությանը,  ասում էին անգամ իր տանը հայկական տոլմա էր հյուրասիրել․․Հայկական պատվիրակության եւ հայ համայնքի հանդիպմանը նաեւ Գյուլն էր ներկա․․Շատ կարեւոր, լարված եւ պատասխանատու օր էր․․․Իսկ մենք՝ հայերս, անասելի արժանապատիվ եւ իրականում՝ հպարտ՝ հաղթած կողմ էինք, Արցախն ազատագրած, նախագահ Սարգսյանին հաջողվել էր նախաձեռնողական հզոր քաղաքականություն իրականացնել, ֆուտբոլային դիվանագիտություն ձեւակերպումը շատ   հետաքրքիր էր, իսկ ամենակարեւորը՝ ԱՌԱՆՑ ՈՉ ՄԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ, Հայոց Ցեղասպանության հարցը այո, օրակարգում էր եւ հայկական կողմը ոչ մի քայլ չէր նահանջել ու չէր պատրաստվում նահանջել այդ դիրքերից․Հաջորդ կարեւորը՝ Արցախի հարցում Թուրքիան չուներ եւ չէր կարող ունենալ ՈՐԵՒԷ մասնակցություն կամ ներկայություն․․Մենք ուժեղ էինք, պինդ,  եւ մեր գիծն էր ՀԱՅԱՆՊԱՍՏ․․․
 
Իսկ բուն ֆուտբոլը արդեն շատ լարված էր․․Մեզ՝լրագրողներիս,  մարզադաշտ տարան  հատուկ ավտոբուսներով,  ճանապարհին տեղ-տեղ մեր ավտոբուսի վրա թուրքերը քարեր նետեցին, լարրվածություն կար, բայց  վախ չկար, հակառակը՝ կար պինդ եւ ամուր կանգնելու եւ հաղթելու  կամք․․․Թուրք մարզասերները ահռելի անասնական, ոչ մարդկային ձայներով աղաղակում էին, շուրջպար բռնում, ոռնում եւ  մարզադաշտի ամբողջ տարածքում անգամ խաղն սկսելու պահին այդ վայնասունը չէր դադարում,  ․․Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները հատուկ պահպանությամբ եկան մարզադաշտ, երկուսն էլ ժպտում էին,,Իմ սուբյեկտիվ ընկլմամբ, Աբդուլահ Գյուլի մեջ ինչ-որ դրական մարդակային բան կար, այն, ինչը չեմ ասի Էրդողանի դեպքում․․․
 
Իհարկե, դաշտը  եռռացող մեծ կաթսա էր հիշեցնում․․․Մեր, լրագրողներիս օթյակում  նույնպես լարվածություն կար, ես մեր եռագույնը ուսերից էի փռել եւ    ամբողջ ուժով երկրպագում էի մեր ֆուտբոլիստներին,այնքան էի գոռացել, ձայնս կտրվել էր․․․․․Չեմ հիշում հիմա, թե ով, ինձ մոտեցավ եւ խնդրեց եռագույնը ուսերիցս հանել, որ թուրքերին չկատաղեցնեմ․․․Չհանեցի․․․Չէ, էս բաները պատմում եմ ոչ թե իբր <հերոսանալու> այլ մեկ կարեւոր արձանագրման համար․․․Մենք  որպես պետություն, ֆուտբոլային դիվանագիտության տարիներին արժանապատիվ էինք, ուժեղ , հայրենիքն ազատագրած․․․Իսկ այսօր, այո, հարցնում եմ՝ իսկ ա՞յսօր․․․Էս    կզած իշխանության, էս ծաղրածուների իշխանության, կորցրած Արցախի, ՀՀ  սուվերեն տարածքների, հազարավոր զոհերի էս  պայմաններում, ո՞նց ենք մեզ զգալու Հայաստան-Թուրքիա խաղը դիտելիս․․․․Լավ կլինի էս կզած  իշխանիկները  մարզադաշտ չգնան․․Իրենք պարտության  դեմքն են․․Առանց իրենց մեր տղերքը կհաղթեն եւ ֆուտբոլի եւ կռվի դաշտում․․․
 
Բայց,էս ամեն ինչը մի կողմ դնելով, ուզում եմ ասել կարեւորը՝    ուզում եմ մեր հավաքականին , մեր տղերքին, մեր հայ ֆուտբոլիստներին, մարզիչներին ու մեզ բոլորիս հիշեցնել՝ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԸ ԹՈՒՐՔԻ ԱՌԱՋ ԾՆԿԻ ՉԻ ԳԱ․․․
Պինդ կացեք, տղերք ջան, ոգիներդ անկոտրում, դուք ամենալավն եք, դուք հաղթելու եք  եւ գոլերի քանակով եւ բարոյապես, որովհետեւ դուք  եք ՀԱՅԸ․․․»:

← Վերադառնալ ցուցակին