Լուրեր
Նյարդային խաղ է։ Տղերքը լավ են խաղում. Շարմազանով
25.03.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստան 1-1 Թուրքիա , 1-ին խաղակեսից հետո։
Տարոն Ոսկանյանի վնասվածքից ու փոփոխությունից թուրքերն օգտվեցին։
Ստյոպան Մկրտչյան դեղին ունի,պետք է
զգույշ խաղա։
Սպերցյանին թուրքերը փակել են,կարելի է ավելի ակտիվ օգտագործել եզրերը՝ Բարսեղյան-Տիկնիզյան։
Եթե ամեն ինչ մեր սցենարով գնա,կարելի է Բայրամյան-Ադամյան զույգին օգտագործել։
Նյարդային խաղ է։
Տղերքը լավ են խաղում։
Բալեկյանը խեղդել է թուրքերի պաշտպաններին ու ամեն գնդակի համար պայքարում է։
Հակագրոհներով կարելի է խաղալ ու հետեւում շատ փակ խաղալ։
Առաջ Հայաստան»: