Լուրեր
Տարօրինակ մաթեմատիկա՝ նշելու երկրորդ տարեդարձը ՀՀ-ԵՄ համաձայնագրի, որը ստորագրվել է 2017-ի նոյեմբերին․ Արմեն Աշոտյանի պատասխանը Տոյվո Կլաարին
25.03.2023
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերում գրել է․
«Շնորհակալություն ԵՄ-ում դեսպան Աննա Աղաջանյանին CEPA -ի (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր՝ խմբ․) ծննդյան երկրորդ տարեդարձի տոնակատարությունը հյուրընկալելու համար: Եվրոպական Միությունը հանձնառու է Հայաստանի հետ գործընկերությանը և խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը։ Մենք սատարում ենք Հայաստանին»։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը թվիթերում Տոյվո Կլաարին պատասխանել է հետևյալ գրառումով․
«Տարօրինակ մաթեմատիկա՝ նշելու երկրորդ տարեդարձը CEPA-ի, որը ստորագրվել է 2017-ի նոյեմբերին: CEPA-ի ժամանակավոր իրականացումը սկսվել է 2018-ին: Հայաստանի քաղաքական պատմության կեղծիքները հատկանշական են ներկայիս կառավարության համար, ուստի իմ բարեկամական խորհուրդն է՝ քաջատեղյակ եղեք այս փաստին»: