Լուրեր
16 տարի առաջ այս օրը մեզանից հեռացավ Անդրանիկ Մարգարյանը. Աշոտյան
25.03.2023
							ՀՀԿ փոխնապագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«16 տարի առաջ այս օրը մեզանից հեռացավ Անդրանիկ Մարգարյանը:
Կորուստը բացի քաղաքականից, նախ անձնական էր և մարդկային: 
Յուրաքանչյուրիս կյանքում կան մարդիկ, որոնք ճակատագրական են դառնում մեզ համար, որոնք իրենց գործունեությամբ, ուշադրությամբ, փիլիսոփայությամբ և վերաբերմունքով փոխում են մեր երկրային տարիների ընթացքն ու ուղղությունը:
Իմ կյանքում հենց այդպիսի մարդկանցից էր Անդրանիկ Մարգարյանը:
Լույս իջնի շիրիմիդ,  սիրելի Վարչապետ»։
