Լուրեր
Ֆիքսվել է աղաղակող փաստեր, խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ սպառվել է նիկոլի պիտանելիության ժամկետը. Կարեն Ավագյան
24.03.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՄՆ պետական դեպարտամենտը արձանագրելով Հայաստանի կառավարիչների կողմից ծավալային և բովանդակային առումով մեծ թվով խախտումները , անազատություններ և չարաշահումները, միևնույն է նիկոլին դեռ բավականին հնարավորություններ են թողել օգտագործվելու:
Մասնավորապես, արձանագրել են բռնություններ, անհամաչափ ուժի կիրառում, որոշ դեպքերում անգամ իրավապահների հանցավոր անգործություն: Ավելին, հիշել են անգամ անհարկի կալանքների, խափանման միջոցառումների, խոսքի ազատության սահմանափակումների մասին:
Բայց արի ու տես, որ սրանց աջակցելու և արդարացնելու ցանկությունը դեռ ամբողջությամբ չի մեռել: Նախկին ինտուզիազմն իհարկե չկա:
Պետդեպարտամենտն արձանագրում է, որ 11 ամսիների ընթացքում 17 անձ անազատության մեջ մահացել է (բանտում, դատարանում, խափանման միջոցի կիրառման ընթացքում): Վիճակն ավելի չվատթարացնելու համար խուսափում է խոսքի համար բանտարկված ու ըստ էության մահվան դատապարտված անձին քաղաքական բանտարկյալ անվանել: Ընտրություններից անմիջապես հետո, ընտրված թեկնածումերին մեկ րոպեում կալանավորելը նույնպես «մեծահոգաբար» անտեսվել է:
Վերոգրյալ փաստերի նման աղաղակող զուգահեռներ հրապարակված զեկույցում բազմաթիվ են: Մի կողմից հրապարակված և հաստատված փաստերի առատություն, իսկ մյուս կողմից եզրակացություններ չանելու մեղքը դրանց սակավության վրա բարդելով:
Պետդեպի եզրակացությունը մեկն է: Ֆիքսվել է աղաղակող փաստեր, խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ սպառվել է նիկոլի պիտանելիության ժամկետը»: