Լուրեր
Երբ դու բանակցում ես առանց միջնորդի Ադրբեջանի հետ, արդյունքը լինելու է կամ պատերազմ, կամ նոր կապիտուլյացիա. Շարմազանով
24.03.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ դու բանակցում ես առանց միջնորդի Ադրբեջանի հետ, արդյունքը լինելու է կամ պատերազմ, կամ նոր կապիտուլյացիա։
Նիկոլն ու իր ռեժիմը վիժեցրին ԵԱՀԿ Մինսկի համանախագահության եւ ֆորմատը, եւ հիմնարար սկզբունքների/այդ թվում ինքնորոշման իրավունք/ հիմքով բանակցությունները։
Սա այն է, ինչին տարիներ շարունակ ձգտել ու երազել է Ադրբեջանը»։