Լուրեր

2015թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ միաձայն ընդունել է. Շարմազանով

24.03.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2015թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ միաձայն ընդունել է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Ռուստամյանը, Հովհաննես Սահակյանը, Էդմոն Մարուքյանը, Արփինե Հովհաննիսյանը, Թեւան Պողոսյանը, Գուրգեն Արսենյանը, Հեղինե Բիշարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հերմինե Նաղդալյանը, Մարգարիտ Եսայանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արագած Ախոյանը:

24 марта 2015 г.Национальное Собрание
единогласно приняло заявление НС “Об осуждении геноцида греков и ассирийцев в Османской империи в 1915-1923 гг.” » :

← Վերադառնալ ցուցակին