Լուրեր
Գարուն է, իսկ ծառերը չեն ծաղկելու, ծառերը մորթվում են... Մարգարիտ Եսայան,
23.03.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի ժամանակ ծառերը կանգնած էին մահանում.
էսօր ծառերը գլխատվում են․․․․այնպես, ինչպես տղերքն են գլխատվում , ինչպես Արցախն է գլխատվում, ինչպես Հայաստանի սահմաններն են գլխատվում․․․
Եւ պայթում են երբեմնի «բնապահպանական» եւ «դեմոկրատական» փուչիկները․․․․․
Ամենուրեք սղոցների ղռռոց է, կացինների շրխկոց․․․
Գարուն է , իսկ ծառերը չեն ծաղկելու, ծառերը մորթվում են․․․» :