Լուրեր

Արթնացիր, Հայ մարդ. Շարմազանով

23.03.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արթնացիր, Հայ մարդ։

Մենք որպես ազգ կորցրել ենք նույնիսկ ինքնապահպանման ու վտանգը զգալու բնազդը։
 
Իշխանությունը մի կողմից ազդարարում է նոր պատերազմի ու ցեղասպանության վտանգի,իսկ մյուս կողմից բեմադրում է լայքահավաք էժանագին հակակոռուպցիոն շոուներ։
 
Ի՞նչ ենք անում մենք որպես հասարակություն։
Ոչինչ.ապրում ենք ինքնախաբեության մեր մոլորակում՝ սպասելով հրաշքի։
Հրաշքներ չեն լինում,բայց նոր պատերազմներ,պարտություններ ու պետականության կորուստ հնարավոր է։
 
Արթնացիր, Հայ մարդ»:

← Վերադառնալ ցուցակին