Լուրեր

Տիրան Խաչատրյանն արձագանքել է իշխանության ներկայացուցիչների` քննիչ հանձնաժողով գնալ-չգնալու հետ կապված հայտարարություններին. Տիգրան Աբրահամյան

22.03.2023

 ԱԺ « Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն արձագանքել է իշխանության ներկայացուցիչների` քննիչ հանձնաժողով գնալ-չգնալու հետ կապված հայտարարություններին` հիշեցրել այն պատճառների մասին, որին մի քանի առիթով անդրադարձել է: 

 
Վերջինս մասնավորապես նշել է, որ հանձնաժողով չգնալու իր հիմնական պատճառն այն է, որ «չի գնալու մի վայր, որտեղ իրականությունը ներկայացնում են այնպես՝ ինչպես ցանկանում են»:
 
Խնդիրն այն չէ, թե ում է արձագանքել գեներալ Խաչատրյանը, ինչպես է դա արել, նույնիսկ այս պահին չեմ էլ քննարկում, թե որն է ճիշտ` գնա՞լը, թե՞ չգնալը:
Հանրային տեսանկյունից, Տիրան Խաչատրյանը հաշվետվողականություն է ապահովել հասարակության համար, ի տարբերություն ոմանց, ձևակերպել իր դիրքորոշումը` դրանով կանխելով իշխանության ներկայացուցիչների` իր անունից խոսելու կամ արժանապատվությունը խոցելու փորձերը:
Տիրան Խաչատրյանի հետ 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ժամանակահատվածի վերաբերյալ ծանր քննարկումներ ենք ունեցել, նաև հանրային հարթակներում, բայց կարևոր եմ համարում, որ նա չի խուսափում իր դիրքորոշումները տարբեր ֆորմատներով ներկայացնելու հարցում, քննարկման համար պատրաստակամ է և այն զինվորականներից է, ով ծառայության մեջ չգտնվելով իր անելիքն ավարտված չի համարում:
 
Կրկնում եմ` կան հարցեր, որոնց հետ կապված մեր մոտեցումները շատ տարբեր են, սակայն ստեղծված իրավիճակում իր կեցվածքն ու դիրքավորումը կարևոր են»:
 

← Վերադառնալ ցուցակին