Լուրեր

«Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ բայղուշների ու լաչառների հավաքածու… Ի՞նչ կապ ունեն նախկինները, ռուսները, ֆրանսիացիները». Շարմազանով

22.03.2023

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Դուք իշխանությո՞ւն եք, թե՞  բայղուշների ու լաչառների հավաքածու։

Ով ի՞նչ ասում է, սրանք նախկինից են խոսում։

 

Այ բայղուշ անմեղսունակներ, նախկինները 5 տարի է՝ իշխանության չեն:

Ի՞նչ եղավ, ո՞ւր կորավ Նիկոլի կախարդական փայտիկը։

Բա ի՞նչ պետք է, դա էլ բանակցում էր։

Բա իր սեփական կետից էր սկսում։

Բա երջանիկ քաղաքացի էր խոստանում։

Բա Արցախը Հայաստան եւ վերջ էր հայտարարում։

Բա խաղաղության դարաշրջան էր բերում։

Սա Նիկոլն է խոստացել:

Ի՞նչ կապ ունեն նախկինները, ռուսները, ֆրանսիացիները։

Կատարե՞լ է խոստումը։

Ոչ։

Խոստացածի փոխարեն բերել է հազարավոր դագաղներ, Արցախի 75 տոկոսի կորուստ ու Հայաստամի 150 քառ. կմ տարածքի օկուպացիա։

Սա է ձեր կառավարման պատկերը։

Թե չէ՝  նախկինները, պողոսները, ռուսները…»։

← Վերադառնալ ցուցակին